կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Սա դեռ սկիզբն է». Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

«Սա դեռ սկիզբն է». Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Մենք սպառնալիքի չենք սպասում, մենք կանխարգելիչ գործողություններ ենք անում, և սա դեռ ամենը չէ, սա դեռ սկիզբն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ես խոստացել եմ, որ մենք կփոխենք անվտանգության հավասարակշռությունը, ուժերի հավասարակշռությունը երկրի հյուսիսում, և դա հենց այն է, ինչ մենք անում ենք։ Մեզ դժվար օրեր են սպասվում»,- նշեց նա։

Երկուշաբթի Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում «Հըզբոլլահ» շարժման դիրքերին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ կա 21 երեխա։

Ավելի վաղ Լիբանանի բնակիչները սկսել են իրենց հեռախոսներում տարհանման մասին ձայնագրություններ ստանալ Իսրայելից: Ըստ AP-ի՝ իսրայելական ծառայություններն ավելի քան 80 հազար նախազգուշական զանգ են կատարել՝ լիբանանցիներին կոչ են անելով «անհապաղ» տարհանվել բոլոր այն շենքերից, որտեղ «Հըզբոլլահի» զինյալները զենք են պահում:

Դա տեղի է ունենում Գազայի հատվածում վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում «Հըզբոլլահ» խմբավորման դեմ իսրայելական բանակի իրականացրած ավիահարվածների շարքի ֆոնին:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելն այսօր առավոտից ավելի քան 300 թիրախ է խոցել Լիբանանում:

  • Կիսվել: