Ռուսները, հայերն ու իրանցիներն ադրբեջանցիների թշնամիներն են. Բաքվում բողոքի ցույց է անցկացվում (տեսանյութ)
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվում, որն ուղեկցվում է` «Ռուսները, հայերն ու իրանցիներն ադրբեջանցիների թշնամիներն են» վանկարկումներով:
Բողոքի ակցիայի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Ադրբեջանի դրոշներով բողոքի ակցիայի մասնակիցներն օգտագործել են նաև թուրքական ծայրահեղական, ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման խորհրդանիշ ժեստը: