ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանը շահ չունի Իրանի՝ նավթի շուկա հնարավոր մուտքի համատեքստում. Լավրով

Ռուսաստանը շահ չունի Իրանի՝ նավթի շուկա հնարավոր մուտքի համատեքստում. Լավրով

Ռուսաստանն անձնական շահ չի հետապնդում իրանական միջուկային խնդրի լուծմանն ուղղված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման հետ կապված, որը ճանապարհ կբացի Իրանի համար դեպի նավթի համաշխարհային շուկա: Այս մասին ՛՛Ռուսաստանի առաջնորդները՛՛ մրցույթի ՛՛Միջազգային՛՛ թռեքի եզրափակչի մասնակիցների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:

Նա, պատասխանելով հարցին՝ արդյոք ԳՀՀԾ-ի իրականացումը ձեռնտու՞ է Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ դրանից հետո իրանական նավթը դուրս կգա համաշխարհային շուկա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք երբեք չենք դավաճանում մեր ընկերներին քաղաքականության մեջ։ Վենեսուելան մեր բարեկամն է, Իրանը՝ շատ մոտ պետություն: Երկրորդ՝ մենք անձնական շահի հետեւից չենք ընկնում։ Իսկ ամերիկացիներն ընկնում են՛՛:

 
 
 

  • Կիսվել: