կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին․ Փրայսը՝ Հայաստանի հանդեպ ՌԴ քաղաքականության մասին

Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին․ Փրայսը՝ Հայաստանի հանդեպ ՌԴ քաղաքականության մասին

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է ՀՀ նկատմամբ ՌԴ քաղաքականության և ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարություններին։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին։ Ուկրաինայի պարագայում դա զորքերով է և բռնությամբ։

Մյուսների դեպքում օգտագործվում է պակաս սուր մարտավարություն։ Սակայն միջազգային իրավունքը պաշտպանում է ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության հայեցակարգը։

Եվ հենց այս ամենն է, որ ՌԴ-ն խախտում է Ուկրաինայի, նաև մյուս երկրների դեպքում»։

  • Կիսվել: