ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանը պահպանում Է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապուղիները. Ռյաբկով

Ռուսաստանը պահպանում Է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապուղիները. Ռյաբկով

Ռուսաստանը հանձնառու Է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը եւ պահպանում Է նրա հետ դիվանագիտական կապուղիները: Այդ մասին RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Երկխոսությունը (ԱՄՆ-ի հետ) երբեք չի դադարել, մենք այն անցկացնում են մշտական հիման վրա:

Մենք կողմնակից ենք մեր դեսպանությունների մակարդակով շփումներին եւ, իհարկե, հեռախոսային շփումների միջոցով»,-ասել Է Ռյաբկովը: Սակայն, ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով, «դիվանագիտության դերը, ցավոք, այժմ գտնվում Է ոչ պատշաճ մակարդակի վրա»: «Այն հանգամանքները, որոնցում մենք այժմ գտնվում ենք, եւ Վաշինգտոնի դինամիկան, Ռուսաստանին պատժելու նրա ցանկությունն անհաջողության կմատնվի եւ ոչինչ չի փոխի: Մենք միշտ մարտնչում ենք ավելի արդարացի աշխարհի համար»,-հավելել Է Ռուսաստանի դիվանագետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: