երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է իր երկրի՝ միջուկային տերություն լինելու մասին

ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է իր երկրի՝ միջուկային տերություն լինելու մասին

Արևմտյան քաղաքական վերնախավն ագրեսիվ հայտարարություններ է անում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին, բայց նրանք, ովքեր ցանկանում են դա անել, պետք է չմոռանան, որ գործ ունեն միջուկային տերության հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը բազմիցս է ամենաբարձր մակարդակով վերահաստատել է այն թեզը, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն չպետք է սանձազերծվի»։

Ռյաբկովի խոսքով, այնուամենայնիվ, Արևմուտքի կողմից անտեսվում են տարրական, ակնհայտ ճշմարտությունները, այդ թվում այն, որ միջուկային տերությանը հաղթելն ի սկզբանե անհնար է:

«Արվում են գերագրեսիվ և ծայրահեղ անպատասխանատու հայտարարություններ: Դրանք վկայում են (Արևմուտքի) քաղաքական վերնախավերի լիակատար դեգրադացիայի մասին, այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ խելագարվել են»,-նշել է նա:

  • Կիսվել: