ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստի հայտ է ներկայացրել՝ «Հյուսիսային հոսքի» խափանման մասին նոր տվյալներ ստանալուց հետո

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստի հայտ է ներկայացրել՝ «Հյուսիսային հոսքի» խափանման մասին նոր տվյալներ ստանալուց հետո

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հայտ է ներկայացրել՝ «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի խափանման վերաբերյալ նոր տվյալներ ստանալուց հետո։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Հյուսիսային հոսք» գազատարի ճյուղերի խափանման վերաբերյալ նոր տեղեկատվության լույսի ներքո մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել փետրվարի 22-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին)»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը հոդված էր հրապարակել գազատարներում պայթյունների վերաբերյալ իր հետաքննության մասին։ Նրա հրապարակման մեջ ասվում է, որ «Հյուսիսային հոսք»-ի ահաբեկչությունը կազմակերպել է ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ում դաշնակիցների օգնությամբ։

 

 

  • Կիսվել: