կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկել է քննարկել Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման հարցը

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկել է քննարկել Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման հարցը

Ռուսաստանն առաջարկել է սեպտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման խնդրի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նեբենզյայի խոսքով՝ Մոսկվան կողմ է «խոսել իրական, ոչ թե հորինված խնդիրների մասին»։ «Մենք առաջարկում ենք քննարկել միջազգային խաղաղության և անվտանգության իրական սպառնալիքը»,- ասել է դիվանագետը՝ ակնարկելով Կիևին օտարերկրյա զենքի մատակարարումների հնարավոր հետևանքները:

«Որպես զեկուցողներ՝ Ռուսաստանը կցանկանար տեսնել «Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Իձումի Նակամիցուին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»,- հավելել է Նեբենզյան։

  • Կիսվել: