ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանը խնդրել է «Հյուսիսային հոսքեր»-ի պայթեցման թեմայով ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնել

Ռուսաստանը խնդրել է «Հյուսիսային հոսքեր»-ի պայթեցման թեմայով ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնել

ՄԱԿ անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել է, որ Ռուսաստանը խնդրել է հուլիսի 11-ին անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ՝ ՛՛Հյուսիսային հոսք՛՛ և ՛՛Հյուսիսային հոսք-2՛՛ գազատարների պայթեցման թեմայով։

Իր տելեգրամյան ալիքում Պոլյանսկին, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բաց նիստ ենք խնդրել հուլիսի 11-ին ՛՛Հյուսիսային հոսքերը՛՛ խափանելու վերաբերյալ՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022 թվականի սեպտեմբերի վերջին եվրոպական խոշորագույն ՛՛Հյուսիսային հոսք՛՛ և ՛՛Հյուսիսային հոսք-2՛՛ գազատարների ճյուղերը պայթեցվել են։ Միջադեպի հանգամանքները վկայում էին դիվերսիայի մասին, ավելի ուշ խողովակաշարերի միտումնավոր պայթեցման փաստը հաստատվել էր դեպքի վայրի զննության ընթացքում։

  • Կիսվել: