ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանը կարող է տարեկան 90 օրվա հասցնել երկրում միգրանտների գտնվելու կարճաժամկետ կեցությունը. ՆԳՆ

Ռուսաստանը կարող է տարեկան 90 օրվա հասցնել երկրում միգրանտների գտնվելու կարճաժամկետ կեցությունը. ՆԳՆ

Ռուսաստանում կարող են սահմանափակել եւ մեկ օրացուցային տարվա ընթացքում 90 օրվա հասցնել օտարերկրացիների գտնվելու ժամկետը։ Այս օրինագիծը կառավարություն է մտցվել դեռեւս անցած տարվա սեպտեմբերին, ներկայում այն լրամշակվում է, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Ռուսաստանի ՆԳՆ-ում։

Ինչպես նշել են գերատեսչությունում, օրինագծով առաջարկվում է սահմանել ՌԴ-ի տարածքում օտարերկրյա քաղաքացիների կարճ ժամկետով գտնվելու միասնական ժամկետ՝ 90 օր։

Նշվել է, որ ՌԴ-ում երկար մնալու իրավունք ունեցող օտարերկրյա ուսանողների եւ աշխատանքային միգրանտների կեցության ժամկետը կսահմանվի այդ իրավունքի ստացման հիմնավորումներից կախված։

Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ երկրում օտարերկրյա քաղաքացու ժամանակավոր գտնվելու ժամկետն այն կարգով, որը վիզա չի պահանջում, չի կարող գերազանցել 90 հանրագումարային օրը՝ 180 օրվա յուրաքանչյուր շրջանի ընթացքում։

  • Կիսվել: