ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը ջանքեր է գործադրում նման բան այլևս թույլ չտալու ուղղությամբ. Պեսկովը՝ Բելգորոդ ներխուժման մասին

Ռուսաստանը ջանքեր է գործադրում նման բան այլևս թույլ չտալու ուղղությամբ. Պեսկովը՝ Բելգորոդ ներխուժման մասին

Ուկրաինացի դիվերսանտների ներխուժումը Բելգորոդի մարզ խոր մտահոգություն է առաջացնում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելել՝ ՌԴ-ն ջանքեր է գործադրում նման բան այլևս թույլ չտալու ուղղությամբ:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե հայտնի՞ է արդյոք Բելգորոդի մարզ ներթափանցած դիվերսանտների թիվը, և նրանցից քանի՞սն են դեռ մարզի տարածքում, Պեսկովը նշել է, որ չունի տեղեկություն. հատուկ ծառայությունները փորձում են պարզել ներթափանցած անձանց ինքնությունը, քանակը։ Հիշեցնենք, որ ուկրաինական կողմն ավելի վաղ հերքել էր Ռուսաստանի մեղադրանքները:

Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Ուկրաինային նոր սպառազինությունների, այդ թվում՝ կործանիչների մատակարարմանը, նշել՝ դրանք չեն կարող արմատապես փոխել իրավիճակը ռազմաճակատում:

  • Կիսվել: