Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի վերաբերյալ չինական ծրագիրը. Պուտին
Ռուսաստանը միշտ բաց է բանակցային գործընթացի համար և հարգում է Ուկրաինայի վերաբերյալ չինական ծրագիրը: Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք անպայման կքննարկենք այդ բոլոր հարցերը, այդ թվում՝ ձեր նախաձեռնությունները, որոնց մենք, անխոս, հարգում ենք՛՛:
Հիշեցնենք, որ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 20-ից 22-ը պետական այցով լինելու է Ռուսաստանում։