երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ռուսաստանը համաձայնության է եկել Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործման շուրջ

Ռուսաստանը համաձայնության է եկել Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործման շուրջ

Մոսկվան Թեհրանի հետ համաձայնեցրել է Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործումը, ևս 14-ի շուրջ բանակցությունները շարունակվում են, գրում է ՏԱՍՍ-ը, փոխանցում է parstoday.com-ը:

Նշվում է, որ այս մասին չորեքշաբթի ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

«Ներկայումս մենք համաձայնագրեր ունենք Ռուսաստանի հետ նավթի և գազի յոթ հանքավայրերի յուրացման շուրջ,- նրա խոսքերը մեջբերել է «Շանա» գործակալությունը:- Այս պահին բանակցություններ են ընթանում 14 այլ հանքավայրերի շուրջ»։

 

  • Կիսվել: