կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ռուսաստանը և Քաթարը հանդես են եկել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման օգտին

Ռուսաստանը և Քաթարը հանդես են եկել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման օգտին

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Քաթարի արտգործնախարար Մուհամեդ Բեն Աբդելռահման Ալ Թանիի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ կողմերը հաստատել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հումանիտար միջանցքների բացման անհրաժեշտությունը։ 

«Հիմնական ուշադրությունը հատկացվել է մերձավորարևելյան կարգավորման խնդիրներին՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում աղետալի իրավիճակի արագ դեէսկալացիայի վրա։ Այդ համատեքստում կարևորվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և հումանիտար միջանցքների բացումը, որոնք հնարավորություն կտան խուսափել նոր զոհերից և գործնական օգնություն ցուցաբերել տուժած խաղաղ բնակիչներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կողմերն ընդգծել են «պաղեստինցիների և իսրայելցիների միջև բանակցային գործընթացի հաստատման կարևորությունը, որի վերջնական նպատակը պետք է լինի 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծումը՝ Իսրայելի հետ խաղաղ և անվտանգ ապրելով՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գործող բանաձևերի։

  • Կիսվել: