երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը երկարաձգել է բրնձի արտահանման արգելքը մինչև 2023 թվականի վերջ

Ռուսաստանը երկարաձգել է բրնձի արտահանման արգելքը մինչև 2023 թվականի վերջ

Ռուսաստանը ժամանակավոր արգելում է բրնձի  արտահանումը, սահմանափակումը կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Ինչպես հայտնում  է «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը:

Ըստ աղբյուրի՝ համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Բրնձի  արտահանման համար նախատեսված են մի շարք բացառություններ։ Արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիայի վրա»,-ասված է որոշման մեջ:

Կառավարությունում հավելել են, որ, բացի այդ բրինձ հնարավոր կլինի ուղարկել արտերկիր՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում:

«Բրնձի  արտահանման ժամանակավոր արգելքին հավանություն է տվել տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրում պաշտպանական միջոցառումների ենթահանձնաժողովը»,-ասված Է փաստաթղթում:

Կառավարությունում հավելել են, որ այդ որոշումն ընդունվել է ներքին շուկայում կայունությունը պահպանելու համար։

  • Կիսվել: