շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Ռուսաստանը դադարեցրել է գերիների փոխանակումը. Զելենսկի

Ռուսաստանը դադարեցրել է գերիների փոխանակումը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է գերիների փոխանակումը։

«Ռուսները դադարեցրել են գործընթացը։ Նրանք շատ չեն հետաքրքրված մարդկանց փոխանակմամբ, քանի որ չեն կարծում, որ դա իրենց համար օգտակար է»,-ասել է նա և հավելել, որ, ըստ ռուսների, գերիների փոխանակումն Ուկրաինայի համար ավելի կարևոր է, քան իրենց համար։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակումը տեղի է ունեցել 2025 թվականի աշնանը։

  • Կիսվել: