երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել փոխշահավետ հարաբերությունները Վրաստանի հետ. Գալուզին

Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել փոխշահավետ հարաբերությունները Վրաստանի հետ. Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է «ընդլայնել փոխշահավետ հարաբերությունները» Վրաստանի հետ, գրում է aliq.ge-ն:

Գալուզինը ռուսական կառավարական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ «Վրաստանի ներկայիս կառավարությունը ձգտում է վերականգնել երկրի ինքնիշխանությունը»։

«Մենք պատրաստ ենք խորացնել ռուս-վրացական կապերը», — ասել է Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը 2025 թվականին աճել է։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի հետ համագործակցությունը Վրաստանի աննախադեպ տնտեսական աճի հիմնական գործոններից մեկն է»։

 

  • Կիսվել: