ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանում տղամարդը 2 տարեկան երեխային լացի պատճառով դուրս է նետել 2-րդ հարկի պատուհանից

Ռուսաստանում տղամարդը 2 տարեկան երեխային լացի պատճառով դուրս է նետել 2-րդ հարկի պատուհանից

Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար մարզի բնակիչը փորձել է ազատվել քաղաքացիական կնոջ երկամյա թոռնուհուց՝ երեխային դուրս նետելով երկրորդ հարկի պատուհանից: Ինչպես գրում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել են մարզի քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 22-ի գիշերը Պրիուրալսկի շրջանի Ակսարկա գյուղում։ Հետաքննությունը պարզել է, որ 1969 թվականին ծնված ռուսաստանցին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նյարդայնացրել է փոքր աղջկա լացի ձայնից և նրան դուրս նետել երկրորդ հարկի պատուհանից։

Երեխային հաջողվել է ողջ մնալ. նա ընկել է ձնակույտի մեջ, ինչը մեղմացրել է անկման ուժգնությունը։ Շենքի հարևաններից մեկը լսել է երեխայի լացն ու աղջկան տուն բերել։ Դրանից հետո նա երեխային հանձնել է շտապօգնությանը։

Աղջկա տատիկի կողակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անչափահասի նկատմամբ սպանության փորձ» հոդվածով։ Նշվում է, որ նա նախկինում քրեական հետապնդման էր ենթարկվել։

  • Կիսվել: