երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 16 568 մարդ

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 16 568 մարդ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 16 568-ով՝ հասնելով 10 634 603-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ 

Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը օրական ավելացել է 20 449-ով՝ հասնելով 9 666 161-ի։ 

Կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը Ռուսաստանում ավելացել է օրական 796-ով՝ նախորդ օրվա 787-ի դիմաց՝ հասնելով 315,400-ի, հայտնում է շտաբը։

  • Կիսվել: