չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 160 դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 160 դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 39160-ով, ինչը մեկ շաբաթվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8.873.655-ի։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի  օպերատիվ շտաբը։

Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 32 036-ով՝ հասնելով 7619596-ի։  

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 1 211 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 249 215-ի։

  • Կիսվել: