կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
 Ռուսաստանում կստեղծվեն ադապտացիոն կենտրոններ՝ միգրանտների համար

Ռուսաստանում կստեղծվեն ադապտացիոն կենտրոններ՝ միգրանտների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել Է միգրանտների համար ադապտացիոն կենտրոնների ստեղծումը պիլոտային ռեժիմով, հայտնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ Ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովն օգոստոսի 29-ին նախագահի հետ հանդիպման ընթացքում նրան պատմել Է, որ Ռուսաստանում չկա ենթակառուցվածք՝ նման կենտրոնների ստեղծման համար: Նա առաջարկել է սկսել այդ աշխատանքը՝ Պուտինի թույլտվությամբ:

Ըստ Բարինովի՝ այդպիսի կենտրոններում մարդիկ կկարողանան իմանալ Ռուսաստանի ավանդույթների, սովորույթների, մշակույթի մասին, ստանալ իրավական եւ հոգեբանական աջակցություն: ՛՛Մարդիկ եթե ժամանում են Ռուսաստան, պետք Է հարգեն մեր սովորույթները, մեր ավանդույթները, իմանան եւ պահպանեն ռուսական օրենքները՛՛,-համաձայնվել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: