հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 1,189 մահ է արձանագրվել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 1,189 մահ է արձանագրվել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 1 189-ով՝ մեկ օր առաջվա 1 178-ի դիմաց՝ մինչեւ 242 060. Նոյեմբերի 3-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Բացարձակ արտահայտությամբ աճը դարձել Է առավելագույնը համավարակի սկզբից ի վեր, նախորդ առավելագույնն արձանագրվել Է նոյեմբերի 2-ին:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,8 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 40 443-ով՝ մինչեւ 8 633 643: Հարաբերական արտահայտությամբ ախտահարվածների քանակի աճը կազմել Է 0,47 տոկոս:

Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովքեր այս պահին բուժում են անցնում, ավելացել Է մինչեւ 946 145, հետեւում Է շտաբի հաղորդագրությունից:

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 32 807-ով՝ մինչեւ 7 445 438, դա առավելագույն մեծությունն Է համավարակի սկզբից ի վեր:

Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տեղեկատվության համաձայն՝ նվազել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86,2 տոկոսը:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 6 827-ով՝ մեկ օր առաջվա 5 736-ի դիմաց՝ մինչեւ 1 837 057: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,37 պոկոս:

Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 95-ով՝ մեկ օր առաջվա 98-ի դիմաց: Ընդամենը քաղաքում մահացել Է 31 631 մարդ (բոլոր վարակվածների 1,72 տոկոսը), հետեւում Է շտաբի հաղորդագրությունից:

Մեկ օրում ապաքինվածների քանակն աճել Է 6 628-ով՝ մինչեւ 1 611 991: Մայրաքաղաքում, շտաբի տվյալներով՝ բուժումն Է շարունակում 193 435 մարդ։

  • Կիսվել: