Ռուսաստանում կորոնավիրուսի 24 հազար 217 նոր դեպք է հաստատվել
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 24 հազար 217 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ՌԴ օպերատիվ շտաբը։
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 3 մլն 308 հազար 601 է: Վարակի հետևանքով մինչ օրս մահացել է 59 հազար 951 մարդ: Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից առողջացել է 23 հազար 55 հոգի, առողջացածների ընդհանուր թիվը 2 մլն 685 հազար 723 է: