երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ռուսաստանում գնահատել են Թիկնիզյանի՝ Իսպանիայում խաղալու հնարավորությունները

Ռուսաստանում գնահատել են Թիկնիզյանի՝ Իսպանիայում խաղալու հնարավորությունները

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը լրագրողների հետ զրույցում խոսել է «երկաթուղայինների» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ Իսպանիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Նաիրը լավ հանդես կգա Իսպանիայի առաջնությունում: Նա ուժեղ խաղացող է՝ լավ արագությամբ և ֆուտբոլային մեծ ինտելեկտով։ Եթե ​​առաջարկ լինի, որը կհամապատասխանի և՛ նրան, և՛ «Լոկոմոտիվին», ապա ակումբը պետք է համաձայնի»,-ասել է Նաումովը:

Հիշեցնենք, որ Թիկնիզյանը մոսկովյան թիմի գույները պաշտպանում է 2021 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: