ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանում երեք տարով երկարացրել են զորակոչային տարիքը

Ռուսաստանում երեք տարով երկարացրել են զորակոչային տարիքը

Ռուսաստանում Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրենքին, որի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից զորակոչվելու են 18-ից 30 տարեկան քաղաքացիները։ Նախկինում զորակոչային տարիքը սահմանափակվում էր 18-27 տարեկանով։

Զորակոչային տարիքի փուլային բարձրացում օրենքը չի նախատեսում։

Այն քաղաքացիները, որոնց 27 տարին կլրանա մինչեւ 2023 թվականի ավարտը 2024 թվականին չեն ընդգրկվի զորակոչի մեջ:

  • Կիսվել: