չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 120 անօդաչու թռչող սարք է արձակել. Ուկրաինայի ՌՕՈւ

Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 120 անօդաչու թռչող սարք է արձակել. Ուկրաինայի ՌՕՈւ

Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինային հարվածել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 120 անօդաչու թռչող սարքերով: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հրթիռը և 13 անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել 11 վայրերում՝ ավերածություններ առաջացնելով Օդեսայի երկու շրջաններում:

Հաջիբեյ շրջանում երկու մասնավոր տուն է ավերվել, Պրիմորսկի շրջանում՝ մի քանի բազմաբնակարան շենք, վնասվել է 115 բնակարան, հաղորդել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը:

Նա նշել է նաև, որ վնասվել են էներգետիկ ընկերության պահեստները, տուժել է երկու մարդ:

Բացի դրանից, ինչպես հաղորդվում է, որ մասնակիորեն ավերվել է Օդեսայի լիցեյը:

Ըստ Ուկրաինայի ոստիկանության՝ Սումիի բնակելի շրջանում ժամը 4-ի սահմաններում ավիահարված է հասցվել, վիրավորվել է երեք մարդ՝ երկու երեխա և մեկ տարեց կին:

Խերսոնի մարզի ռազմական վարչակազմն էլ հայտնել է, որ այսօր առավոտյան ռուսական անօդաչուն պայթուցիկ է նետել Խերսոնում ուղևորների տեղափոխող միկրոավտոբուսի վրա: Վնասվածքներ են ստացել վարորդը և երկու կին:

  • Կիսվել: