հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Ռուսաստանն ու Իրանը կարող են Սիրիայի և Թուրքիայի միջև անվտանգության երաշխավորներ լինել

Ռուսաստանն ու Իրանը կարող են Սիրիայի և Թուրքիայի միջև անվտանգության երաշխավորներ լինել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման քառակողմ մեխանիզմի շրջանակներում կայացած բանակցություններում առաջարկել է Մոսկվային և Թեհրանին հանդես գալ որպես Դամասկոսի և Անկարայի անվտանգության երաշխավոր։

 Այս մասին նա հայտարարել է իրանական արաբալեզու Al-Vefagh թերթին տված հարցազրույցում։

«Թուրքիան առաջարկում է, որ Սիրիան և Թուրքիան այս քառակողմ հանդիպման ժամանակ համաձայնեն, որ Թուրքիան նախ պարտավորվում է դուրս բերել իր զինված ուժերը Սիրիայից, և երկրորդ՝ Սիրիան պարտավորվում է տեղակայել իր զինված ուժերը Թուրքիայի սահմանի երկայնքով՝ կանխելու համար ցանկացած հարձակում Թուրքիայի տարածքի վրա։ Իսկ Իրանն ու Ռուսաստանը երկու կողմերի համար երաշխավորներ կլինեն»,- հայտնել է Աբդոլլահյանը։

  • Կիսվել: