կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 227 քաղաքացու մուտքը երկիրը

Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 227 քաղաքացու մուտքը երկիրը

Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 227 քաղաքացու մուտքը երկիրը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից:

Ամերիկացիների թվում, որոնց մուտքը Ռուսաստանն արգելափակել է, հայտնվել են նախկին դեսպան Ջոն Սալիվանը, Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, Պետդեպարտամենտի հատուկ խորհրդական Դերեկ Չոլետը և Պետդեպարտամենտի պատժամիջոցների քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մայքլ Քաս-Էնթոնին:

Նշվում է, որ ԱՄՆ այդ 227 քաղաքացիները «ներգրավված են Ջոզեֆ Բայդենի ներկայիս վարչակազմի ռուսաֆոբ կուրսի մշակման, իրականացման և արդարացման մեջ»:

  • Կիսվել: