շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանն ամրապնդում է Զապորոժիեի և Բախմուտի ուղղություններով պաշտպանությունը

Ռուսաստանն ամրապնդում է Զապորոժիեի և Բախմուտի ուղղություններով պաշտպանությունը

Բրիտանական հետախուզության ամենօրյա ամփոփագրում ասվում է, որ վերջին տասն օրվա ընթացքում Ռուսաստանն սկսել է իր ուժերը տեղափոխել Դնեպրի արևելյան ափ՝ Զապորոժիեի և Բախմուտի ուղղություններն ամրապնդելու համար։

Խոսքը 49-րդ բանակի մի քանի հազար զինծառայողի մասին է, այդ թվում՝ 34-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի, ինչպես նաև օդադեսանտային զորքերի և ծովային հետևակի մասերի։

Ուժերի վերաբաշխումը արտացոլում է Ռուսաստանի մոտեցումն առ այն, որ Կախովկա ամբարտակի փլուզումից և դրա հետևանքով ջրհեղեղից հետո ուկրաինական խոշոր հարձակումը Դնեպրով ավելի քիչ հավանական է:

  • Կիսվել: