երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ռուսաստանին մաս-մաս կանեն, եթե առանց հաղթանակի դադարեցնի ռազմական գործողությունն Ուկրաինայում. Մեդվեդև

Ռուսաստանին մաս-մաս կանեն, եթե առանց հաղթանակի դադարեցնի ռազմական գործողությունն Ուկրաինայում. Մեդվեդև

Ռուսաստանը կարող է մասնատվել, եթե մինչև հաղթանակի հասնելը դադարեցնի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում: Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ իր թելեգրամյան ալիքում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, որով նա հանդես է եկել երեքշաբթի Վարշավայում։

Նա հիշեցրել է Բայդենի հայտջարարությունն առ այն, որ եթե Ռուսաստանը դադարեցնի իր ներխուժումը, պատերազմը կավարտվի, իսկ եթե ուկրաինացիները դադարեն պաշտպանվել, դա կլինի Ուկրաինայի վերջը:

Ըստ Մեդվեդևի՝ ԱՄՆ նախագահի ասածը սուտ է:

«Ճշմարտությունը բոլորովին այլ է: Եթե Ռուսաստանը կանգնեցնի հատուկ ռազմական գործողությունն առանց հաղթանակի, Ռուսաստանը գոյություն չի ունենա, այն մաս-մաս կանեն, եթե ԱՄՆ-ն դադարեցնի զենք մատակարարել Կիևի ռեժիմին, պատերազմը կավարտվի»,- ընդգծել է նա։

Ինչպես նկատում է ՏԱՍՍ գործակալությունը, թե՛ Բայդենը, թե՛ Մեդվեդևը վերափոխեցին իսրայելցի քաղաքական գործիչների հայտնի հայտարարությունը.«Եթե արաբները չկռվեն, ուրեմն պատերազմ չի լինի, եթե հրեաները դադարեն կռվել, ապա Իսրայել չի լինի»։

  • Կիսվել: