Լեհաստանի վարչապետը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ եվրոպացիներին հղված ուղերձին։
Սոցցանցի իր էջում Տուսկը, մասնավորապես, նշել է. «Երեկ Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը հայտարարեց, որ ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է»:
Նշենք, որ նախորդ օրը Մեդվեդևը գրել էր, որ ԵՄ այն երկրների քաղաքացիները, որտեղ գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներ, չեն կարողանա խաղաղ քնել։


