Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը, հայտնում են ռուսաստանի ԱԳՆ-ից:
՛՛Նախարարները ամանորյա շնորհավորանքներ են փոխանակել և քննարկել են 2023 թ. արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության ծրագրերը, ներառյալ՝ սիրիական կարգավորմանն ուղղված քայլերի հետագա համակարգումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։



