կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանի տարածքը ԱԹՍ-ների հերթական հարձակման է ենթարկվել

Ռուսաստանի տարածքը ԱԹՍ-ների հերթական հարձակման է ենթարկվել

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի տարբեր մարզերում անօդաչու թռչող սարքերով հերթական հարձակումն է իրականացվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը կանխել են հարձակման փորձը Լյուբերցի քաղաքի մոտակայքում․ տուժածներ չկան։

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստառովոյտը հայտնել էր, որ «երկու ուկրաինական անօդաչուներ հարձակում են գործել Կուրչատով քաղաքի վրա»։

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն ինքնաթիռային տիպի ԱԹՍ են խոցել։

  • Կիսվել: