կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների նոր հանդիպման հարցը քննարկվում է. աղբյուր

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների նոր հանդիպման հարցը քննարկվում է. աղբյուր

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների նոր հանդիպում անցկացնելու հարցը քննարկվում է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ռուսական դիվանագիտական գերատեսչության աղբյուրը։

«Այդ հարցը քննարկվում է։ Բայց արդյունքի հասնելու համար պետք է, որ բոլոր նախարարների գրաֆիկները համընկնեն»,-ասել է աղբյուրը։

Չորս երկրների ԱԳ նախարարներն առաջին հանդիպումն անցկացրել են Մոսկվայում մայիսի 10-ին: Դրա արդյունքներով նախարարները կարգադրել են պատրաստել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծը։

  • Կիսվել: