երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանի նախագահը քննարկում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ

Ռուսաստանի նախագահը քննարկում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Օրակարգում հարևանների և գործընկերների հետ հարաբերությունների, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության խնդիրներն են:

«Մենք այսօր ձեզ հետ կխոսենք մեր ամենամոտ հարևանների և գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հետ կապված իրավիճակի մասին։ Ունենք մեծ ծավալի աշխատանք, կան բազմաթիվ բաղադրիչներ՝ տնտեսություն, հումանիտար համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն», - ասել է նախագահը՝ բացելով հանդիպումը:

«Սկսենք անվտանգության հարցերից», - հավելել է Պուտինը և խոսքը փոխանցել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին։

 

  • Կիսվել: