ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մի շարք աշխատակիցներ ԵՄ-ի կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»

Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մի շարք աշխատակիցներ ԵՄ-ի կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»

27 երկրների դաշինքում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ՛՛մի շարք պաշտոնյաներ՛՛ այլևս ողջունելի չեն: Այս մասին ՌԴ-ին հայտնել է Եվրամիությունը, տեղեկացնում է Miami Herald-ը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մասնավորապես, հայտնել է. ՛՛Ես որոշել եմ ՛՛պերսոնա նոն գրատա՛՛ հայտարարել ԵՄ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության մի շարք պաշտոնյաների՝ իրենց դիվանագիտական կարգավիճակին հակասող գործունեություն ծավալելու համար՛՛։

Բորելը նաեւ ասել է, որ այսօր իր ծառայությունները կկանչեն ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին՝ բացատրելու այդ քայլը:

 
 
 

  • Կիսվել: