կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ամեն ապօրինի բան պետք է քանդվի»․ Զելենսկու գրասենյակը՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածի մասին

«Ամեն ապօրինի բան պետք է քանդվի»․ Զելենսկու գրասենյակը՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածի մասին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունները։

Նա նշել է, որ սա անօրինական ամեն ինչի ոչնչացման միայն սկիզբն է։

Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ Ռուսաստանը գողացել է Ուկրաինայից, պետք է վերադարձվի։

«Ղրիմ, կամուրջ, սկիզբ։ Այն ամենը, ինչ անօրինական է, պետք է ոչնչացվի, գողացվածը պետք է վերադարձվի Ուկրաինային, Ռուսաստանի կողմից բռնազավթվածը պետք է վտարվի»,-ասել է Պոդոլյակը։

  • Կիսվել: