չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կրեմլն արձագանքել է առանց Ռուսաստանի մասնակցության Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու Էր Ռիադի մտադրությանը

Կրեմլն արձագանքել է առանց Ռուսաստանի մասնակցության Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու Էր Ռիադի մտադրությանը

Ռուսաստանը կհետևի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցով մոտ 30 երկրի հանդիպում անցկացնելու՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեջբերում է РИА Новости-ն։

«Դեռ պետք է լիովին հասկանալ, թե ինչ նպատակներ են դրված, և իրականում ինչի մասին են պատրաստվում խոսել կազմակերպիչները», - ընդգծել են Կրեմլում։ Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվան բազմիցս ասել է. «Խաղաղ կարգավորմանը նպաստելու ցանկացած փորձ արժանի է դրական գնահատականի»։

РИА Новости-ի ռուսական աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան չի ընդունի Էր-Ռիադի բանակցությունների արդյունքները, քանի որ Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։

  • Կիսվել: