ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ռուսաստանի կողմից արձակված հրթիռներն ընկել են Լեհաստանի տարածքում. կա երկու զոհ

Ռուսաստանի կողմից արձակված հրթիռներն ընկել են Լեհաստանի տարածքում. կա երկու զոհ

Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել, հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում անելով լեհական ZET ռադիոկայանին, որն էլ իր հերթին հղում է արել ոչ պաշտոնական աղբյուրներին։

Նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոյեվոդության Պրզևոդուվ գյուղի մոտ։ Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին միջադեպի մասին հաղորդումից հետո հրավիրել է նախարարների խորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի նիստ։

Կառավարության խոսնակ Պետր Մյուլլերը խոստացել է, որ հանդիպմանը ներկայացված բոլոր տվյալները ՛՛հնարավորության դեպքում հնարավորինս լայն կներկայացվեն հանրությանը՛՛։

 

  • Կիսվել: