երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսաստանի եւ Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են համագործակցությունը

Ռուսաստանի եւ Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են համագործակցությունը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ քննարկել Է անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը:

Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:
 
«Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հանդիպում Է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Քննարկվել են անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը»,-ասել Է նա:
 
Հանդիպումն անցել Է «Աֆղանստանում տարածաշրջանային անվտանգության շուրջ Դելիի երկխոսության» շրջանակներում, որը տեղի Է ունեցել Նյու Դելիում: Ավելի վաղ Նյու Դելիում ազգային անվտանգության գծով խորհրդականները քննարկել են Աֆղանստանի իրադրությունը: Հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: