Ռուսաստանի և Բելառուսի վրա հարձակման դեպքում մենք միջուկային զենք կօգտագործենք․ Լուկաշենկո
Ուսանողների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, թե որ դեպքում միջուկային զենքը կարող է օգտագործվել Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության համար։
«Ես ասացի, որ հարձակումը Բելառուսի վրա երրորդ համաշխարհային պատերազմն է։ Շնորհակալություն, Պուտինն էլ վերջերս հաստատեց դա՝ փոխելով միջուկային դոկտրինան, որ Ռուսաստանի և Բելառուսի վրա հարձակման դեպքում մենք միջուկային զենք կօգտագործենք։ Նա հաստատեց իմ խոսքերը։ Սա էր իմ հայտարարության էությունը։ Հենց որ նրանք հարձակվեն մեզ վրա, մենք միջուկային զենք կօգտագործենք, և Ռուսաստանն էլ հանուն մեզ կներքաշվի դրա մեջ»,- ասել է նախագահը:
«Մենք կօգտագործենք միջուկային զենք, և նրանք կարող են պատասխանել։ Ինչպես նաև Ռուսաստանին։ Սա արդեն համաշխարհային պատերազմ է։ Արևմուտքը նույնպես դա չի ուզում։ Նրանք պատրաստ չեն սրան։ Բայց մենք նրանց անկեղծ ասում ենք՝ կարմիր գիծը պետական սահմանն է։ Խախտեք այն և արձագանքը կլինի ակնթարթային: Մենք պատրաստվում ենք սրան։ Ես ազնվորեն և բաց եմ խոսում այս մասին»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։