ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթը կարող է ընդունվել հունիսի կեսերին. Օ՛Սալիվան

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթը կարող է ընդունվել հունիսի կեսերին. Օ՛Սալիվան

Պատժամիջոցների հարցով Եվրամիության հատուկ դեսպանորդ Դևիդ Օ՛Սալիվանը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի ընդունումը հունիսի կեսերին:

«Ես միանգամայն վստահ եմ, որ այն կհամաձայնեցվի հունիսին: Հուսով եմ՝ հունիսի կեսերին»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ նոր փաթեթի շրջանակում քննարկվում են ինչպես էներգետիկ, այնպես էլ ծովի հետ կապված սահմանափակումները, մասնավորապես՝ ստվերային նավատորմի խնդիրը: Օ՛Սալիվանը հիշեցրել է, որ որոշումների ընդունման համար կպահանջվի միաձայն հավանություն:

Դեսպանորդը հավելել է, որ Եվրամիության երկրները մտադիր են պայքարել նաև արևմտյան արտադրության միկրոէլեկտրոնիկայի ապօրինի առևտրի դեմ, որը, ըստ Օ՛Սալիվանի, Ռուսաստանն օգտագործում է իր հրթիռներում:

  • Կիսվել: