շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանի Դաշնությունը «սև ցուցակում» է ներառել Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը

Ռուսաստանի Դաշնությունը «սև ցուցակում» է ներառել Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը

Ի պատասխան իր նկատմամբ կիրառված պատժամիջոցների՝ Ռուսաստանի Դաշնությունը ՛՛սև ցուցակում՛՛ է ներառել Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

՛՛Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությունը գերազանցում է բոլոր սահմանները: Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Բրյուսելը զանգվածաբար և կամայականորեն միակողմանի սահմանափակումների ենթարկեց Ռուսաստանի քաղաքացիներին և հայրենական ընկերություններին՛՛,-նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ, ի պատասխան ԵՄ զանգվածային պատժամիջոցների, ռուսական կողմն  ընդլայնել է ԵՄ անդամ երկրների և եվրոպական կառույցների ներկայացուցիչների ցանկը, որոնց մուտքը ՌԴ տարածք արգելվում է՝ ըստ ՛՛Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին՛՛ դաշնային օրենքի:

՛՛Սահմանափակումները վերաբերում են Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը, այդ թվում՝ եվրոպացի մի շարք հանձնակատարների և ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը, որոնք հակառուսական քաղաքականություն են քարոզում՛՛,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: