ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ռուսաստանի 17 տարածաշրջաններում մի քանի օրվա ընթացքում վատ եղանակի պատճառով 11 մարդ է մահացել

Ռուսաստանի 17 տարածաշրջաններում մի քանի օրվա ընթացքում վատ եղանակի պատճառով 11 մարդ է մահացել

 Օրերս Ռուսաստանի 17 տարածաշրջաններում մոլեգնած վատ եղանակը 11 մարդու կյանք է խլել։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում։

«Ռուսաստանի ԱԻՆ-ը վերահսկում է 17 սուբյեկտների տարածքով առատ տեղումներով և մինչև 27 մ/վրկ քամու պոռթկումներով վտանգավոր և անբարենպաստ օդերևութաբանական երևույթների հետևանքների վերացումը: Տուժել է 82 մարդ։ Նրանցից 11-ը մահացել է, 35-ը` հոսպիտալացվել», - հայտնել են նախարարությունում։

Չուվաշիայում շարունակվում են երկու մարդու որոնումները Վոլգայի ջրատարածքում շրջված նավից։ Յոթ մարդու հաջողվել է փրկել։ Մերձվոլգյան մի քանի տարածաշրջաններում գրեթե 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։

«Էներգամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ Պենզայի մարզի մեկ բնակավայրի», - հավելել են մամուլի ծառայությունում։

Վթարային-վերականգնողական աշխատանքները շարունակվում են:

  • Կիսվել: