շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստան հայրենադարձության գործընթացը պիտի պարզեցվի. Լավրով

Ռուսաստան հայրենադարձության գործընթացը պիտի պարզեցվի. Լավրով

Ռուսաստան հայրենադարձությունը պետք է ձեւակերպվի օրենսդրորեն, այդ գործընթացը պետք է հնարավորինս պարզեցվի, «Ռուսաստանի առաջնորդները» մրցույթի «Միջազգային» թռեքի եզրափակչի մասնակիցների հետ զրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը,  տեղեկացնում է Ինտերֆաքս-ը։

Լավրովը, մասնավորապես, նշել է. ՛՛Կարծում եմ, որ հայրենադարձությունը պետք է ձեւակերպվի օրենսդրորեն՝ ֆորմալությունների եւ անհրաժեշտ իրավական նորմերի պահպանմամբ, բայց դա պետք է անպայման անել՝ արմատապես հեշտացնել Ռուսաստան վերադառնալու կամ պարզապես Ռուսաստանում ապրելու հնարավորությունը նրանց համար, ով իրեն ռուս է զգում՛՛:

Նա նաեւ հավելել է, որ իրականացվում է գործողությունների լրացուցիչ ուսումնասիրություն՝ Ռուսաստան հայրենակիցների մուտքը դյուրին դարձնելու նպատակով:

  • Կիսվել: