Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը
Ռուսական վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը, հայտնում է Ռուսաստաի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները գործողության ժամանակ վնասազերծել են Ուկրաինայի ԶՈՒ 6 ստորաբաժանման, հետ են մղել 3 ստորաբաժանումների հակագրոհներ, ուկրաինական կողմը գործողության գոտում կորցրել է մինչև 755 զինծառայող։
Հիշեցնենք, որ Ժելաննոյե-Առաջինի նկատմամբ ռուսական կողմը վերահսկողություն էր սահմանել օգոստոսի 21-ին։