ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսական Սու-27-ը բախվել է ամերիկյան ԱԹՍ-ին․ ԱՄՆ ԶՈւ

Ռուսական Սու-27-ը բախվել է ամերիկյան ԱԹՍ-ին․ ԱՄՆ ԶՈւ

Ռուսական Սու-27-ը Սև ծովում բախվել է ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ին։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ երկու Սու-27 կործանիչները որսացել են ամերիկյան անօդաչու թռչող սարքը, որը գործում էր, ինչպես պնդում են, միջազգային օդային տարածքում:

՛՛Ռուսական Սու-27 ինքնաթիռներից մեկը դիպել է MQ-9 ինքնաթիռի պտուտակին, ինչի արդյունքում ամերիկյան ուժերը ստիպված են եղել միջազգային ջրերում խոցել MQ-9-ը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: