հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն ահաբեկիչներ է ուղարկում Ուկրաինա․ Նարիշկին

ԱՄՆ-ն ահաբեկիչներ է ուղարկում Ուկրաինա․ Նարիշկին

Միացյալ Նահանգներն ահաբեկիչներ է ուղարկում Ուկրաինա՝ այդ երկրում ահաբեկչական ընդհատակյա շարժում ձևավորելու համար։ Այս մասին ռուսական «Национальная оборона» թերթում հրապարակած հոդվածում պնդում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

«Վաշինգթոնն օգտագործում է ամենաստոր մեթոդները, անգամ ուկրաինական տարածք է ուղարկում զինված գրոհայինների, որոնց առջև խնդիր է դրվում կազմակերպել երկրում, այսպես կոչված, պարտիզանական, իսկ իրականում ահաբեկչական ընդհատակ», - գրել է նա։

  • Կիսվել: