կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսական գազից Բեռլինի հրաժարվելու պլանները խուճապ են առաջացրել գերմանացիների շրջանում

Ռուսական գազից Բեռլինի հրաժարվելու պլանները խուճապ են առաջացրել գերմանացիների շրջանում

Գերմանիայի բնակիչներին լրջորեն վախեցրել են ռուսական գազի ներկրման լիարժեք արգելքի մասին խոսակցությունները, գրում է Financial Times-ը։ Մոսկվայի մասնաբաժինը այս շուկայում փետրվարի վերջին կազմել է 55 տոկոս։

Գերմանիայում ռուսական էներգակիրների նկատմամբ էմբարգոն կարող է հանգեցնել գազի մատակարարումների կտրուկ դադարեցման։ Դա իր հետ կբերի գերմանական արդյունաբերության զգալի մասի արգելափակման, նշել են տեղական բիզնեսի ներկայացուցիչները։

BASF քիմիական խոշորագույն կոնցեռնի գործադիր տնօրեն Մարտին Բրուդերմյուլերը կարծում է, որ Գերմանիան գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր ճգնաժամի շեմին։ Նրա հետ համաձայն է BDI-ի (Bundesverband der Deutschen Industrie) ղեկավար Զիգֆրիդ Ռուսվուրմը, ով կարծում է, որ ռուսական գազի մերժումը հարված կհասցնի Գերմանիայի տնտեսական կայունությանն ու հզորությանը։

Ռիսկի տակ են ոչ միայն գերմանական խոշոր ձեռնարկությունները, այլև փոքր ընկերությունները։

  • Կիսվել: