շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ռուսական «Առաջին ալիք»-ի աշխատակիցներից մեկն ուղիղ եթերի ժամանակ ներխուժել է տաղավար ու պարզել «Դադարեցրեք պատերազմը» գրությամբ պաստառ (տեսանյութ)

Ռուսական «Առաջին ալիք»-ի աշխատակիցներից մեկն ուղիղ եթերի ժամանակ ներխուժել է տաղավար ու պարզել «Դադարեցրեք պատերազմը» գրությամբ պաստառ (տեսանյութ)

Այսօր երեկոյան ռուսական ՛՛Առաջին ալիքի՛՛ լրատվական հաղորդման ժամանակ աշխատակիցներից մեկը ներխուժել է եթեր և ակցիա իրականացրել Ուկրաինայում ռազմական գործողության դեմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ աշխատակիցը եթեր է ներխուժել այն պահին, երբ հաղորդավարը խոսելիս է եղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։

Աշխատակցի ձեռքին եղել է պաստառ՝ ՛՛Դադարեցրեք պատերազմը, մի՛ հավատացեք պրոպագանդային։ Այստեղ ձեզ խաբում են՛՛ գրությամբ։ Նա կոչ է արել դադարեցնել պատերազմը, այնուհետև եթեր է գնացել պատժամիջոցների մասին ռեպորտաժը։

Նշվում է, որ ՛՛Առաջին ալիքը՛՛ քննություն է սկսել։ Ակցիա իրականացնող կնոջը սպառնում է վարչական պատիժ:

Հաղորդվում է նաև, որ ակցիա իրականացնողը հեռուստաընկերությունում խմբագիր աշխատող Մարինա Օվսյաննիկովան է։ Համաձայն որոշ տեղեկությունների՝ նա արդեն ձերբակալվել է։

 

  • Կիսվել: